Սեպտեմբերի 9-ին, ժամը՝ 19։00-ին, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի կունենա Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հանդիսություն։
Ողջույնի խոսքով հանդես կգա սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը:
Կցուցադրվի համերգային-թատերականացված ներկայացում, որի հեղինակը և բեմադրիչը Վարդան Մկրտչյանն է: Ներկայացմանը կմասնակցեն Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի, Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի, Երևանի Մնջախաղի պետական թատրոնի ստեղծագործական խմբերը, «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթը, Երևանի պետական կամերային երգչախումբը, «Միայն աղջիկներ» վոկալ խումբը, «Էմմանուել Հովհաննիսյան և ընկերներ» դուդուկահարների խումբը, «Սասնա ծռեր» ազգագրական համույթը։