«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 8-ին, ժամը 02.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Գարիկ Ե․-ն։

Նա 2018թ. հունվարի 11-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ և 329-րդ հոդվածների 1-ին մասի մեղադրանքներով: Գարիկ Ե․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:




Լրահոս