ՀՀ ԱԳՆ-ն պայմանական իրավիճակը ներկայացնում է միջազգային կառույցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ողջ տարածքում մեկնարկած «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում երկրում տիրող պայմանական իրավիճակը Արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է միջազգային կազմակերպություններին ու ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Նախարարության կողմից գրվում են հայտարարությունների տեքստեր, որոնք պայմանական կերպով ուղարկվում են տարբեր միջազգային կառույցների: Այնպիսի հայտարարություններ, որոնք կգրվեին իրական պատերազմական իրավիճակի դեպքում: Երեկ գիշերը ԱՄՆ-ում մեր երկրի դեսպանն է պայմանականորեն աշխատանքի կանչվել»,- ասաց նա:

Զորավարժությունների շրջանակում մշակվել են հայտարարությունների երկու տեքստեր՝ ՀՀ-ում տիրող իրավիճակի հետ կապված: Դեսպաններ են կանչվել նախարարություն, ովքեր տեղեկացվել են իրավիճակի սրման ու ՀՀ դիրքորոշման մասին: Պայմանական հայտարարության տեքստերից մեկն էլ կհրապարակվի Ֆրանկոֆոնիայի համաժողովի շրջանակում:




Լրահոս