Հարց քաղաքացիներից` կենսաթոշակ ստացողն իրավունք ունի՞ թոշակի իր գումարը նախօրորոք մի քանի ասմվա կտրվածքով ձեռք բերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` կենսաթոշակ ստացողն իրավունք ունի՞ թոշակի իր գումարը նախօրորոք մի քանի ասմվա կտրվածքով ձեռք բերել, այսինքն` նախօրոք վերցնել: Եթե այո, ապա ինչպե՞ս, ու՞ր կարող եմ դիմել:

Պողոս Ամրոյան (69 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Պ. Ամրոյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում` կենսաթոշակառուի դիմումի հիման վրա, անկանխիկ կամ կանխիկ եղանակով: Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային օրենսդրությամբ կենսաթոշակի գումարի առաջանցիկ վճարման մասին դրույթ սահմանված չէ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման հարցադրումները եւս մեկ անգամ փաստում են այն մասին, թե սոցիալական ինչ ծայրահեղ վիճակում են գտնվում շարքային քաղաքացիները, այս դեպքում` կենսաթոշակառուները: Նրանք ամեն կերպ փորձում են տարբեր կարիքների համար գումար հայթայթել` անգամ կենսաթոշակի մի քանի ասմվա գումարը նախօրոք վերցնելով: Հայաստանում կենսաթոշակի գումարի առաջանցիկ վճարման մասին դրույթ սահմանված չէ, քանի որ օրենք ընդունողների մտքով անգամ չի անցել, որ ՀՀ-ում աղքատության շեմն այսքան բարձր կարող է լինել, եւ որ նման ծայրահեղ վիճակում գտնվող հազարավոր մարդիկ կգտնվեն:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:




Լրահոս