Հարց քաղաքացիներից` ո՞ր մարմինն է կատարում հայրության որոշման պետական գրանցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ո՞ր մարմինն է կատարում հայրության որոշման պետական գրանցում եւ ինչքա՞ն է կազմում վճարման տուրքը: 

Օֆելյա Միրզոյան (23 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայրության որոշման պետական գրանցումն իրականացնում է հետեւյալ ՔԿԱԳ մարմիններից մեկը. 

1. երեխայի` ամուսնության մեջ չգտնվող հոր կամ մոր բնակության վայրի կամ

2. երեխայի ծննդի պետական գրանցման վայրի, 

3. հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին վճիռ կայացրած դատարանի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին, եթե հայրությունը կամ հայրության ճանաչման փաստը որոշվել է դատական կարգով:

Հայրության որոշման պետական գրանցումը կատարվում է դիմումը ՔԿԱԳ մարմին ներկայացնելու օրը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հայրության ճանաչման համար գանձվում է պետական տուրք` 1000 ՀՀ դրամ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հայրությունը որոշելիս երեխաները ծնողների եւ նրանց ազգականների նկատմամբ ունեն նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ, ինչպիսիք ունեն ամուսնության մեջ գտնվող անձանցից ծնված երեխաները:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:




Լրահոս