Դու գալիս ես պոպուլիզմով, իսկ հեռանալ պետք է արժանապատվությամբ. Ռոբերտ Քոչարյանը` Նիկոլ Փաշինյանի և քաղաքականություն վերադառնալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բանից հետո, երբ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, նա ոոշեց մտնել քաղաքականություն և դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար մեկ մրցակիցը:

 «Коммерсант» պարբերականին տված հարցազրույցում նա խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հարաբերություններից և Հայաստանում իշխանության գալու մասին:

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ կներգրավվի քաղաքական գործընթացներում: «Դա կարող է լինել կուսակցություն, կարող է լինել շարժում, կարող է լինել որոշ կուսակցությունների ակտիվ աջակցության տեսքով, կարող է անձնավորված կամ ոչ անձնավորված լինել…

Կարելի է ասել, որ ես դեռ չեմ կողմնորոշվել: Այդ թվում այն բանի մասով, ինչ տեղի է ունենում: Չեմ կարծում, որ Հայաստանում որևէ մեկը գիտի, թե ինչ է տեղի ունենում: Կարծում եմ՝ Փաշինյանը զգացել է բողոքական տրամադրություններ և ժամանակին գործել, ինչն էլ հանգեցրել է իշխանափոխության: Դա տպավորիչ էր», – ասել է Ռ. Քոչարյանը:

Նա նշել է, որ մարդիկ հոգնել էին նախկին իշխանություններից: «Հակառակ դեպքում հազիվ թե նման զանգվածային շարժում լիներ: Դու գալիս ես պոպուլիզմով, իսկ հեռանալ պետք է արժանապատվությամբ և իրական արդյունքներով: Չորս ամիսը ցույց է տվել, որ գրեթե բոլոր ոլորտներում շարունակվում են խնդիրներ կուտակվել: Եվ դա քաղաքականություն իմ վերադարձի պատճառներից մեկն է:

Կա բավականին վառ առաջնորդ, սակայն պոպուլիզմի նրա անզուգական ձգտումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Դա ինձ հիշեցնում է լատինաամերիկյան պոպուլիզմն՝ Ուգո Չավեսի ոճով», – շարունակել է Ռ. Քոչարյանը:




Լրահոս