ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե լինի մարդկանց խումբ, որ խախտել է օրենքը, կպատժվի. ԱԱԾ տնօրենը՝ ԲՀԿ ահազանգերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ ընտրություններից տարբեվելու են այս ընտրությունները նրանով, որ լինելու է ժողովրդի կամքը, և որևէ մեկի մոտ կասկած չի լինելու այդ ընտրության մեջ: ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ` ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Անդրադառնալով ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարություններին, թե ԱԱԾ-ն պետք է զբաղվի իրենց ուղղված խոսքերի և մեղադրանքների ուղղությամբ, Վանեցյանը նշեց, թե ԱԱԾ-ն միշտ էլ զբաղվում է այդպիսի հարցերով, սակայն չի բարձրաձայնում:

«Եթե լինի մարդկանց խումբ, որ խախտել է օրենքը, կպատժվի: ԱԱԾ-ն երբևիցե չպետք է խառնվի ընտրական պրոցեսի մեջ, և եթե մեր ոստիկանությունն աշխատում է, մենք չպետք է միջամտենք»,- նշեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս