Ավանում կրկնակի քվեարկության փորձ է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ականատես» դիտորդական առաքելությունը շարունակում է տվյալներ ներկայացնել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքի վերաբերյալ:

Նախ 16:50 Արաբկիրի 4/34 ընտրատեղամասում եղել է այլ անձի փոխարեն և/կամ բազմակի քվեարկություն կամ փորձ

Դիտորդը տեղեկացրեց,որ 16:00-ի դրությամբ տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվերակության երեք դեպք, մասնավորապես ընտրողները ընտրողների ցուցակում ստորագրել են այլ անձանց դիմաց: Երկու դեպքում ընտրողներին ում փոխարեն այլ ընտրողարդեն ստորագրել էր

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ստացված պարզաբանման հիման վրա հնարավորություն է տրվել ստորագրել այլ նշումներ բաժնում իսկ մյուս դեպքում ընտրողը, որի փոխարեն այլ անձ էր ստորագրել 16:30-ի դրությամբ ընտրության չի մասնակցել:

Դիտորդը ներկայացրել է պահանջ խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրելու վերաբերյալ, սակայն պահանջը մերժվել է Հանձնաժողովի նախագահի կողմից այն պատճառաբանությամբ, որ ԿԸՀ-ն տվյալ միջադեպի մասին տեղեկացված է համապատասան պարզաբանում տվել է, ուստի խախտում առկա չէ:

15:34  Ավանի 1/3 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն և/կամ բազմակի քվեարկություն կամ փորձ է եղել.

Տարեց մի տղամարդ այցելել է տեղամաս ընտրելու ոմն տարեց կնոջ հետ, ով իբրև թե եկել էր օգնելու համար որպեսզի տարեց տղամարդը կարողանա ընտրել: Սակայն պարզվել է, որ այդ տղամարդը արդեն իսկ ընտրել է: Ոստիկաններ են եկել տեղամաս, թույլ չի տրվել երկրորդ անգամ ընտրել, իսկ միջադեպը գրանցվել է գրանցամատյանում:




Լրահոս