Անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Աստանայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Wyndham Garden» հյուրանոցի հանդիսասրահում տեղի ունեցավ Ղազախստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին:

Ընդունելությանը ներկա էին ավելի քան 200 հյուրեր: Նրանց թվում էին նաև ՂՀ Սենատի և Մաժիլիսի պատգամավորներ, ՂՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, դիվանագետներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, լրագրողներ, ձեռնարկատերեր, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով ներկաներին դիմեցին դեսպան Արա Սահակյանը և ՂՀ ներդրումների ու զարգացման փոխնախարար Թիմուր Տոկտաբաևը: Դեսպանն իր ելույթում ընդգծեց Անկախության անանց նշանակությունը, ինչպես նաև Ղազախստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման կարևորությունը:

Այնուհետև, դեսպանը ՂՀ ներդրումների ու զարգացման փոխնախարար Թիմուր Տոկտաբաևին նվիրեց Ակտոբեում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանի նախաձեռնությամբ ղազախերենով հայկական պոեզիայի օրերս լույս տեսած «Արարատի թեթև շունչը» հատընտիրի առաջին օրինակը:

Ընդունելությանը ներկա դեսպաններին և պատվավոր մյուս հյուրերին Հայաստանի դեսպանի կողմից ընծայվեցին ծիրանենու փայտից պատրաստված դուդուկներ:




Լրահոս