Գեղարքունիքի մարզի Չկալովկա բնակավայրում (20/20 ընտրատեղամաս) ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով առաջատար է «Վստահություն» դաշինքը՝ ստանալով 116 ձայն կամ քվեների 40,1 տոկոսը։
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
- «Վստահություն» դաշինք՝ 116 ձայն (40,1%)։
- «Միասնական համայնք»՝ 109 ձայն (37,7%)։
- «Քաղաքացիական պայմանագիր»՝ 63 ձայն (21,8%)։
- Անվավեր քվեաթերթիկ՝ 1։





















