Հարց քաղաքացիներից` որքա՞ն տուրք պետք է վճարել անվանափոխություն կատարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անձը դիմել է անվանափոխություն կատարելու համար, ապա որքա՞ն է նախատեսված պետական տուրքի վճարը: Որքա՞ն պետք է դիմողը վճարի:

Մարիաննա Չոբանյան (30 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար գանձվում է պետական տուրք` 5000 դրամ: Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անվան, հայրանվան, ազգանվան փոխման վերաբերյալ եզրակացությունը, ապա կառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար հետեւյալ դրույքաչափերով`
գ երեք աշխատանքային օրվա ընթացքում` 50000 դրամ,
գ հինգ աշխատանքային օրվա ընթացքում` 30000 դրամ,
գ տասը աշխատանքային օրվա ընթացքում` 20000 դրամ:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անվանափոխության դեպքում, անձին տրվում է նաեւ անվան փոխման վկայական, որը հիմք է այլ պետական եւ ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների համար անձի անվամբ տրված փաստաթղթերը փոխելու համար:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: 




Լրահոս