Ընդդեմ նախկին քաղաքապետի. Արամ Դանիելյանի գլխին սև-մութ ամպեր են կուտակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի գլխին շարունակվում են սեւ-մութ ամպեր կուտակվել: Հրազդանի համայնքապետարանը դատի է տվել Արամ Դանիելյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 19-ին համայնքապետարանը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է, որ դատարանը ստիպի Արամ Դանիելյանին փոխհատուցել համայանքապետարանին պատճառված վնասը:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վնասի չափը կազմում է շուրջ 3 միլիոն դրամ: Այս գործը քննելու է դատավոր Արիստակես Սիսակյանը: Նշենք, որ ավելի վաղ ՀՀ Կոտայքի մարզպետարանը ստուգումներ է իրականացրել Հրազդանի քաղաքապետարանում, արդյունքում հայտնաբերվել են բավական լուրջ չարաշահումներ, եւ հիմա Արամ Դանիելյանի դեմ հարուցվել է քրեական գործ:




Լրահոս