Հարց քաղաքացիներից` եթե գործատուն չգրանցված աշխատողի համար ենթարկվում է պատասխանատվության, ապա ի՞նչ ժամկետում կարող է վճարումը կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե գործատուն չգրանցված աշխատողի համար ենթարկվում է պատասխանատվության, ապա ի՞նչ ժամկետում կարող է վճարումը կատարել:

Աղաս Հայրապետյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի եւ գրավոր պայմանագրի բացակայության) փաստը լիազոր մարմնի կողմից ՀՀ կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված եւ արտոնագրային վճար վճարող չհանդիսացող) տվյալ ամսում յուրաքանչյուր չձեւակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում եւ վճարում է եկամտային հարկ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ վարձու աշխատողը ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:




Լրահոս