
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Instagram»-ի իր պաշտոնական էջով ուղիղ հեռարձակմամբ շնորհավորել է Լուկա Մոդրիչին և Մոհամեդ Սալահին:
Հիշեցնենք, որ Մոդրիչը ՖԻՖԱ-ի կողմից ստացել է տարվա լավագույն ֆուտբոլիստի՝ «The Best» մրցանակը, իսկ Մոհամեդ Սալահը ճանաչվել է տարվա լավագույն գոլի հեղինակ:
«Շնորհավորում եմ Մոդրիչին տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու համար: Ինչ վերաբերվում է Սալահին, ապա նա արժանի էր Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին, քանի որ նրա գոլն իսկապես գեղեցիկ էր»,- ասել է Ռոնալդուն:
Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցել Լոնդոնում կայացած ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը՝ չնայած հաղթողի կոչման հավակնորդների թվում էր: