Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը, ցանկացել էր ինքնասպան լինել դեռ հացատանը. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 6-ի աղմկահարույց սպանության եւ հաջորդ օրվա ինքնասպանության պատճառը 4 միլիոն դոլար գումարն էր, որը տոկոսով տրված փող էր: Սա Նոր Հայաստանում տեղի ունեցած առաջին աղմկահարույց սպանությունն էր եւ երկրորդ անսպասելի ինքնասպանության դեպքը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հանդիպման ընթացքումԿարո Կարապետյանը սկսել է բարձր տոնով մի քանի հայհոյանք հնչեցնել Հարություն Ղարագյոզյանի, նրա ընտանիքի հասցեին: Խոսակցությունը վերածվել է քաշքշուկի, եւ Հարություն Ղարագյոզյանը, հանկարծակի տեղից վեր թռնելով, ատրճանակը պահել է Կարո Կարապետյանի ճակատին: Կարապետյանը ձեռքով բրդել է զենքը, ինչի արդյունքում կրակոց է ստացել պարանոցի, այնուհետեւ որովայնի շրջանում՝ թվով 4 գնդակ:

Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն` Կարամելի Հարութը, տեսնելով արյունլվա ընկած Կարո Կարապետյանին եւ նրա ընկերոջը, հենց այդ պահին նույն զենքը պահել է իր գլխին եւ ցանկացել է հենց այդ ռեստորանում ինքնասպան լինել: Սակայն ներկաները, մասնավորապես` Աբրահամ Մանուկյանը չի թողել, որ նա գնա այդ քայլին:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի վաղվա համարում:




Լրահոս