ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում զոհված զինվորի հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել. նրանք չեն հավատում ինքնասպանության վարկածին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 1-ին Մարտունիի վաշտերից մեկում զոհված զինծառայող Գևորգ Հարոյանի հարազատները հանդես են եկել բողոքի ակցիայով: Նրանք հավաքվել են Գյումրու Սուրբ Մծբնա եկեղեցու բակում ու ներկայացրել բողոքը: Հարազատները չեն համակերպվում այն վարկածի հետ, որ զինվորը ինքնասպանություն է գործել:

Հարազատները պահանջում են դեպքի բազմակողմանի ուսումնասիրություն ու գնալու են մինչեւ վերջ, որպեսզի մեղավորները պատժվեն: Հարազատները օրերս նաեւ բաց նամակով դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այս քայլը եւս` որպես ուղերձ, ուղղված է երկրի վարչապետին:

Հիշեցնենք, որ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ:

Հեղինե Մանուկյան
Գյումրի




Լրահոս