ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծխախոտի օգտագործման նվազեցման հետ կապված չունենք զգալի արդյունք. մասնագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պետք է արձանագրենք, որ 2007 թվականից Հայաստանում չունենք զգալի տեղաշարժ` ծխախոտի օգտագործման նազեցման հետ կապված»,- ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման ուղղված օրենքի նախագծի շուրջ սեմինար-քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։

Վերջինս ասաց, որ զարգացած եւ զարգացող երկրներում սրա հետ կապված պրոսգրեսը բավականին մեծ է եւ հավելեց, որ ճիշտ է, Հայաստանում նույնպես առաջընթաց կա, սակայն այն, ցավոք, զգալի չէ։

Իրավաբան Ռոզա Բաբայանի խոսքով` արդյունքի հասնելու համար լրատվամիջոցների աշխատանքը, հանրային իրազեկումը և նոր օրենքի նախագծի հետ կապված գործողությունները պետք է լինեն փոխկապակցված։
Սեմինարի ընթացքում իրավաբանը խոսեց ծխելու դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քաղքականության, օրենսդրական կարգավորոմների և դրանց կարևորության մասին, մանրամասն ներկայացրեց օրենքի եզրույթները։

Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս