Գաղտնիք չէ, որ ծխելը չափազանց վնասակար է, սակայն, չնայած տարիների ընթացքում կուտակված գիտական ապացույցների հսկայական ծավալին, դեռևս շարունակում են շրջանառվել բազմաթիվ առասպելներ և թյուրըմբռնումներ ծխելուց առաջացող վնասի իրական աղբյուրի վերաբերյալ։
Ցանկացած չափահաս ծխողի համար լավագույն որոշումը ծխախոտային և նիկոտին պարունակող բոլոր արտադրանքներից լիովին հրաժարվելն է, և այդ քայլն անելու համար երբեք ուշ չէ։ Հաջողությամբ հրաժարված մարդիկ հաճախ նկատում են շնչառության, ինչպես նաև համի և հոտի զգացողությունների բարելավում ընդամենը մի քանի օր անց։ Մեկ տարվա ընթացքում նրանք կարող են նաև նվազեցնել սրտանոթային և շնչառական հիվանդությունների զարգացման ռիսկը։
Այսպիսով, որո՞նք են այն հինգ կարևոր փաստերը, որոնք յուրաքանչյուր ոք պետք է իմանա ծխելու և առանց ծխի այլընտրանքների վերաբերյալ։
- Ծուխը հիմնական խնդիրն է
Վառված սիգարետը արտադրում է ծուխ։ Այդ ծուխը պարունակում է քիմիական նյութերի բարձր խտություն, որոնցից շուրջ 100-ը հանրային առողջապահության մասնագետների կողմից ճանաչվել են որպես վնասակար կամ պոտենցիալ վնասակար։ Ծխում առկա այս նյութերի ներշնչումը հանդիսանում է ծխելու հետ կապված հիվանդությունների հիմնական պատճառը։
- Նիկոտինը հաճախ սխալ է ընկալվում
Տարածված կարծիքին հակառակ, նիկոտինը ծխելու հետ կապված հիվանդությունների հիմնական պատճառը չէ։ Այդ հիվանդությունները հիմնականում պայմանավորված են սիգարետի ծխում առկա վնասակար նյութերով։ Նիկոտինը բնական ծագման նյութ է, որը հանդիպում է մի շարք բույսերում, այդ թվում՝ բարձր քանակությամբ ծխախոտի բույսում։ Այն կախվածություն է առաջացնում և ռիսկերից զերծ չէ։ Նիկոտինը այն հիմնական պատճառներից մեկն է, ինչի արդյունքում մարդիկ շարունակում են ծխել կամ օգտագործել նիկոտին պարունակող արտադրանքներ, սակայն դեր ունեն նաև այլ գործոններ, օրինակ՝ համային նախընտրությունները և օգտագործման հետ կապված սովորույթները։
- Լավագույն լուծումը ծխախոտից և նիկոտինից ամբողջությամբ հրաժարվելն է
Օրգանիզմ ներթափանցելուց հետո նիկոտինը միանում է գլխուղեղի հատուկ ընկալիչներին և խթանում դոֆամինի (որը մասնակցում է հաճույքի զգացողության ձևավորմանը) և այլ նյարդահաղորդիչների արտազատումը։ Նիկոտինի կրկնվող ազդեցության արդյունքում ուղեղը հարմարվում է դրա ներկայությանը, սակայն այս գործընթացը հետադարձելի է, եթե մարդը դադարեցնում է նիկոտին պարունակող արտադրանքների օգտագործումը։
Թեև դա կարող է բարդ լինել, ամեն տարի միլիոնավոր մարդիկ հաջողությամբ հրաժարվում են ծխախոտից և նիկոտինից։ Սա նրանց առողջության համար լավագույն ընտրությունն է։ Այն ծխողների համար, ովքեր որոշում են թողնել, առողջապահական մասնագետների կողմից առաջարկվում են բազմաթիվ դեղորայքային միջոցներ և աջակցող ծառայություններ, որոնք օգնում են ամբողջությամբ հրաժարվել ծխախոտից և նիկոտինից։
- Խեժը (tar) այն չէ, ինչ դուք կարծում եք
Երբ խոսվում է ծխելու հետ կապված խեժի մասին, մարդիկ հաճախ պատկերացնում են նույն կպչուն սև կամ շագանակագույն նյութը, որն օգտագործվում է ճանապարհների վերանորոգման համար։ Իրականում, «խեժը» նյութ չէ։ Այն չափման միավոր է, որը ցույց է տալիս սիգարետի ծխում մնացած մասնիկների զանգվածը՝ նիկոտինն ու ջուրը հեռացնելուց հետո։
Առանց ծխի արտադրանքները չեն այրում ծխախոտը, ինչի արդյունքում դրանց աէրոզոլի քիմիական կազմը հիմնովին տարբերվում է սիգարետի ծխից։ Ծխի բացակայությունը կարող է զգալիորեն նվազեցնել վնասակար քիմիական նյութերի ազդեցությունը՝ համեմատած սիգարետների հետ, ինչպես նաև վերացնել ծխին բնորոշ պինդ ածխածնային մասնիկների առկայությունը։ Սա չի նշանակում, որ այդ արտադրանքները ռիսկերից զերծ են, սակայն ծխի բացակայությունն էական տարբերություն է ստեղծում սիգարետների համեմատ։
- Սիգարետի և առանց այրում այլընտրանքների հիմնական տարբերությունը
Առանց ծխի արտադրանքների և սիգարետների միջև հիմնարար տարբերությունն այն է, որ առանց ծխի այլընտրանքները նիկոտին են մատակարարում առանց այրման գործընթացի։ Երբ այրումը և դրա հետևանքով առաջացող ծուխը բացակայում են, վնասակար և պոտենցիալ վնասակար նյութերի մակարդակը կարող է իջնել՝ համեմատած սիգարետի ծխի հետ։
Լավագույն որոշումը միշտ ամբողջությամբ հրաժարվելն է։
Մեզանից շատերը ճանաչում են ծխողի՝ ընկեր, ընտանիքի անդամ կամ գուցե հենց իրենք։ Ծխելու հետևանքով առաջացող վնասների իրական աղբյուրների ըմբռնումը և հավաստի տեղեկատվության հասանելիությունը կարող են օգնել ծխողներին կայացնել տեղեկացված որոշում և վերջնականապես հրաժարվել սիգարետներից։ (Գ)




























