Սյունիքի, Արմավիրի և Արագածոտնի մարզպետների անունները հայտնի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ է նշանակվելու ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, Արմավիրի մարզպետ կնշանակվի անկուսակցական Համբարձում Մաթեւոսյանը։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի տեղակալ Դավիթ Գևորգյանն էլ կնշանակվի Արագածոտնի մարզպետ։

Հիշեցնենք, որ վաղը Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել․ վաղվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամենայն հավանականությամբ հրաժարական կտա։ Օրակարգը դեռ հայտնի չէ, բայց հավանական է, որ նաև վաղը կխոսվի այս մարզպետների նշանակման մասին։




Լրահոս