Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ Արա Աբրահամյանի կազմակերպած համաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 22-24-ը Երեւանում տեղի է ունենալու Եվրասիական գործընկերության երրորդ միջազգային համաժողովը, որն էլ իրականացվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջոցով: Առաջին եւ երկրորդ համաժողովներին մասնակցել են նաեւ վարչապետները:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանից պարզել` վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞, թե՞ ոչ: Սակայն Արման Եղոյանը դժվարացավ պատասխանել` առհասարակ, վերջինս նման հրավեր ստացե՞լ է, թե՞ ոչ: Եղոյանի խոսքով` վարչապետի օրակարգը կազմվում է շաբաթվա վերջին եւ միայն այդ ժամանակ է պարզ լինում, թե մյուս շաբաթ ինչ այցելություններ են նախատեսված:




Լրահոս