Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում հոկտեմբերի 18-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ
վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 18-ին ժամը 10:00-24։00
կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Լեռնամերձ, Բանավան, Այգեշատ
համայնքների, Շահումյան ու Դաշտ համայնքների ամառանոցների և «Շահումյան» թռչնաֆաբրիկայի
ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և
կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս