Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը որպես կանխարգելում, հորդորում է բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին։
«Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն խմելու կամ սնունդ պատրաստելու համար՝ մինչև փոփոխությունների վերացումը և պաշտոնական հայտարարությունը։ Այդ ընթացքում նախընտրեք եռացված կամ շշալցված ջուր»,- նշված է կառույցի տարածած հայտարարության մեջ։
Ընկերությունից հորդորում են ջրի փոփոխության մասին տեղեկացնել «Վեոլիա Ջուր» ընկերությանը։




























