
«Ալավերդու պղնձաձուլական գործարան» ֆեյսբուքյան խմբի անդամներից մեկը լուսանկարներ է տեղադրել, կից տեղեկացնելով, որ գործարանը դադարել է գործել.
«Սա թողարկված վերջին պղինձն է։ Մեծ ցավով տեղեկացնում եմ, որ այս պահից դադարեց աշխատել պղնձաձուլարանի սիրտը՝ մետալուրգիական արտադրամասը։ Վերջացավ…»: