Կառավարությունը շարունակում է Ալավերդու պղնձաձուլական գործարանի ճակատգրի շուրջ բանակցել «ՎՏԲ» բանկի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էյ Սի Փի» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանը արդեն մի քանի օր է` աշխատում է: Գործարանի աշխատողները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեցին, որ ընկերության ղեկավարությունը խոստացել է մեկ տարի աշխատել: Բայց նրանք համոզված են` ղեկավարության խոստումները սին են, քանի որ վստահ են` գործարանն աշխատելու է մինչեւ տարվերջ: Նրանց պատմելով` գործարանի ղեկավարությունը չի շտապում աշխատողներին հիասթափեցնել, ինչի արդյունքում հայտարարել է, որ այն կաշխատի մեկ տարով:

Մյուս կողմից` այդպես կմեղմվի դժգոհության ալիքը: Նշենք, որ գործարանի աշխատողների հետ պարբերաբար հանդիպումներ է ունենում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեռ շարունակվում են «Վալլեքս» ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանի եւ Տիգրան Ավինյանի բանակցությունները: Մեզ հայտնի դարձավ, որ այժմ կառավարությունը բանակցում է նաեւ ռուսաստանյան «ՎՏԲ» բանկի հետ: Ըստ Սիսեռեանի` բանկի հետ կապված միջնորդություններն արդեն որոշ չափով արվել են:




Լրահոս