Պղնձաձուլական գործարանի աշխատողները՝ անելաների դրության մեջ. 200 հոգու մասով որոշում է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողները հայտնվել են անելանելի դրության մեջ: Պարզվում է`գործարանի ղեկավարությունը որոշել է հունիսի 30-ից մոտ 200 աշխատողի հետ չերկարաձգել աշխատանքային պայմանագիրը: Եւ գործարանի 200 աշխատող կկրճատվի: Անցած տարվա հոկտեմբերից գործարանում ժամանակավորապես դադարեցվեց խտանյութերի վերամշակումն ու պղնձի արտադրությունը, ինչին հաջորդեց աշխատողների թվաքանակի եւ հաստիքների կրճատման գործընթացը. աշխատողները սկսեցին աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցումններ ստանալ:

Նշենք, որ «Վալլեքս» ընկերությունների խմբի նախագահը դեռ նախորդ տարվանից Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների պայմանագրերը լուծարելու գործընթացը երկու ամսով երկարաձգում էր: Օրինակ երկու ամիս առաջ ՙՎալլեքս՚ խմբի ընկերությունները աշխատողների պայմանագրերի լուծման պահը հետաձգել էին երկու ամսով եւ աշխատողներին տվել նոր ծանուցումներ` համապատասխան աշխատանքային պայմանագրերը հունիսի 30-ից լուծելու մասին: Այսինքն` գործարանի աշխատողները երկու ամիս աշխատավարձ են ստացել:

Վերջին ծանուցումներով` աշխատողների թվաքանակի եւ հաստիքների կրճատումները նախատեսվում էր իրականացնել ապրիլի 30-ից, բայց, Վալերի Մեջլումյանը հանձնարարել էր եւս երկու ամսով երկարաձգել պղնձաձուլարանի աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը: Իսկ երկու օրից լրանում է ժամկետը: Հետաքրքիր է, թե քանիսի հետ աշխատանքային պայմանագիրը կերկարաձգի գործարանի ղեկավարությունը: Մեզ հայտնի դարձավ, որ պղնձաձուլարանի աշխատողները հենց հունիսի 30-ին հավաքվելու են եւ որոշեն հետագա անելիքները:

Ս.Հ.




Լրահոս