Նախկին պատգամավորների կռվախնձորը եղել է խաղատունը. ինչ է պատմել կարևորագույն վկաներից մեկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության եւ Կարո Կարապետյանի սպանության գործով վկայի կարգավիճակով կին է հարցաքննվել:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան Նորք-Մարաշի ,Այգիե ռեստորանային համալիրում կրակոցներից սպանվել էր ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը: Այնուհետեւ հրազենային վնասվածքներով մեկ այլ քաղաքացի եւս` Սարգիս Ավագյանը՝ Մասիսի Ծնգլ անունով, որը Կարո Կարապետյանի մտերիմներից էր, հոսպիտալացվել էր: Մինչ իրավապահները քննում էին կրակոցների վարկածները, հաջորդ օրը սպանության հեղինակ Հարություն Ղարագյոզյանն ինքնասպան եղավ:

Դեպքից անմիջապես հետո պարզվեց` հանդիպումը նախաձեռնել էր Աբրահամ Մանուկյանը, որպեսզի ,բարիշեցնիե Ղարագյոզյանին եւ Կարապետյանին, որոնց հարաբերությունները լարված են եղել գումարային պարտք ու պահանջի պատճառով: ,Ժողովուրդե օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` օրերս ՀՀ քննչական կոմիտեի քննիչները գնացել են հիվանդանոց, որպեսզի հարցաքննեն Սարգիս Ավագյանին, սակայն նա խնդրել է մի փոքր սպասել, մինչեւ լավանա:

Տեղեկացանք, որ բացի Աբրահամ Մանուկյանից որպես վկա հարցաքննվել է նաեւ մի կին, որը իրավահներին ասել է, որ Կարո Կարապետյանի ծանոթներից է եւ այդ օրը իմացել է, որ խաղատան հետ կապված Կարո Կարապետյանը խնդիր է ունեցել Հարություն անունով մի անձի հետ: Ավելին, հարցաքննվել է նաեւ Աբրահամ Մանուկյանի վարորդը, որն ընդամենը իրավապահներին ասել է, որ իր ղեկավարին տարել է ռեստորան եւ այլ բան չգիտի:




Լրահոս