ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախարարը` Գյումրիում նորածիններին լքելու դեպքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Գյումրիում էր ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը: Վերջինիս այցի նպատակը վերջերս Գյումրիում հայտնաբերված նորածինների ճակատագիրն է: Պատասխանելով լրագրողների հարցերին` Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ հետեւողական է լինելու որպեսզի երեխաները մեծանան ընտանիքում: Նրան հատկապես մտահոգել է այն, որ երեխաների 18-ամյա մայրը հրաժարվել է իր զավակներից՝ սոցիալական պայմաններից ելնելով:

Հիշեցնենք, որ Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում հայտնված նորածին երկվորյակների 18-ամյա մայրը՝ Մ․Մ․-ն, երեկ Գյումրիում նոտարական վավերացմամբ հրաժարվել է երեխաներից։ Հրաժարվելու պատճառը եղել է իր ծայրահեղ անօգնական վիճակը։

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Հեղինե Մանուկյան




Լրահոս