Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ապրելու Երկիր»-ը 5 տարեկան է. հաղթանակներ, կորուստներ ու շարունակելու վճռականություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ապրելու Երկիր» կուսակցությունը հիմնադրման օրվանից մեկ նպատակ է հետապնդել՝ ունենալ Հայաստան երկիր՝ խելացի, կրթված, զարգացած և անվտանգ, որտեղ իրացվում են մարդու մտավոր, տնտեսական ու ստեղծագործական տաղանդները, իսկ երազանքը դառնում է իրականություն։

«Քարը քարի վրա դնելով՝ պիտի կառուցենք այն երկիրը, որը կոչելու ենք Ապրելու Երկիր»,- համոզված է կուսակցության հիմնադիր-նախագահ Մանե Թանդիլյանը։

Ի սկզբանե նպատակ ունենալով կառուցել շենացող և ապրելու երկիր՝ կուսակցությունը հինգ տարի գործունեություն է ծավալել այդ սկզբունքով ու գաղափարախոսությամբ։ Նույն վճռականությամբ շարունակելու մտադրությամբ էլ օգոստոսի 15-ին «Ապրելու Երկիր» կուսակցությունը հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ նշեց իր հիմնադրման 5-ամյակը։

Կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Մանուկյանի խոսքով՝ այդ գաղափարն արդեն պարզապես քաղաքական ծրագիր չէ, այլ ապրելակերպ։

Հոբելյանական միջոցառմանը կուսակցությանը շնորհավորեցին և իրենց բարեմաղթանքները հղեցին ներկա ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս