
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողներն արդեն ստացել են աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումները:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումներ ստացել են հիմնականում «Արմենիան Քափըր Փրոգրան» ընկերության մետալուրգիական արտադրամասի աշխատողները, քանի որ արտադրամասի արտացոլիչ թիվ մեկ վառարանի շահագործումը ժամանակավոր դադարեցվել է, որի հետևանքով ընկերությունը որոշել է կրճատել աշխատողների և հաստիքների քանակը:
Փաստորեն ստացվում է, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և «Վալեքս» խմբի ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանի միջև կայացած երկու հանդիպումներն անպտուղ են եղել: Ասել է թե` կառավարությունն այդպես էլ մատը մատին չխփեց` շուրջ 650 աշխատողի թողնելով բախտի քմահաճույքին: