ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Շառլ Ազնավուրի հրապարակում

Երեկ Շառլ Ազնավուրի հրապարակում մոմավառություն էր անցկացվում շանսոնյեի մահվան կապակցությամբ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մի շարք անդամների հետ նույնպես մասնակցել է մոմավառության արարողությանը։

 

 

ՀԱՐՑ. Եթե հաշմանդամը բուժման նպատակով գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, ապա այդ դեպքում ինչպե՞ս է կազմակերպվում նրա բժշկասոցիալական փորձաքննությունը։

Լիլիա Մկոյան (56 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մկոյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ եթե հաշմանդամը բուժման նպատակով գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, ապա նրա բժշկասոցիալական փորձաքննությունը, հաշմանդամի կամ նրա ներկայացուցչի դիմումի համաձայն, իրականացվում է հեռակա` բժշկասոցիալական փորձաքննության նախկին փաստաթղթերի եւ այն բժշկական կազմակերպության տված փաստաթղթերի հիման վրա, որտեղ հաշմանդամը գտնվում է բուժման մեջ: (Հիմք՝ ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետ):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հանձնաժողովի նախագահը, ուսումնասիրելով ներկայացված դիմումն ու համապատասխան բժշկական փաստաթղթերը, հավաստիանալով փաստաթղթերի լիարժեքության մեջ, հարուցում է վարչական վարույթ, անձին կամ նրա ներկայացուցչին պատշաճ ձեւով ծանուցում է փորձաքննության օրվա, վայրի եւ ժամի մասին:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` պետական տուրքի վճարման ժամկետը ինչ սկզբունքով է գանձվում: Եվ ուզում եմ իմանալ, թե ե՞րբ է տարեկան հերթական պետտուրքի վճարման ժամկետը լրանում:

Լիաննա Ղազարյան (32 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի դրույթների համաձայն` պետական տուրքը գանձվում է մինչեւ համապատասխան ծառայության մատուցումը կամ գործողության իրականացումը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ կամ վճարողին պետական տուրքի գծով արտոնություն տրված չէ, իսկ օրենքով սահմանված տարեկան հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարվում է մինչեւ առաջիկա տարին սկսելը` լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների) վրա նշված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների) տրման ամսաթվից ոչ ուշ:
Միաժամանակ հայտնում ենք, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի համաձայն` օրենքով սահմանված տարեկան հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարվում է մինչեւ առաջիկա տարին սկսելը` լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում փաստաթղթերի վրա նշված փաստաթղթերի տրման ամսաթվից ոչ ուշ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի դրույթներով` պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց կողմից իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով սահմանված ժամկետներում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները ենթակա են նրանցից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ:




Լրահոս