Հարց քաղաքացիներից` եթե գործունեությունն իրականացվում է տվյալ ամսվա կեսից, ապա ինչպես է հաշվարկվում արտոնագրային վճարի չափը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Խնդրում եմ` ասեք` եթե գործունեությունն իրականացվում է տվյալ ամսվա կեսից, ապա ինչպես է հաշվարկվում արտոնագրային վճարի չափը:

Նելլի Բադալյան (34 տարեկան, հաշվապահ

ՊԱՏԱՍԽԱՆ․ Ն․ Բադալյանի հարցին ի պատասխան` «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հավելվածի դրույթների 5-րդ կետի համաձայն` ժամանակահատվածները հաշվարկելիս ժամանակահատվածի սկզբի օրվա եւ վերջի օրվա ամսաթվերը ներառող ամիսները ընդունվում են որպես ամբողջական ամիսներ:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց արտոնագրի գործունեության իրականացման դեպքում գանձվում է տուգանք ապօրինի գործունեության համար: Նշենք, որ արտոնագրային վճարի գումարի մեջ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոսի չափով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս