Բանկն ընդդեմ ՕԵԿ փոխնախագահի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հայտնվել է դատարանում: Մեզ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 27-ին Ակբա–Կրեդիտ Ագրիկոլ բանկը դիմել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան եւ ԱԺ նախկին պատգամավորից պահանջում է գանձել 301 հազար 900 դրամ, իսկ ահա մեկ այլ հայցով էլ պահանջում է 1 միլիոն 545 հազար 600 դրամ գումար:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Մհեր Շահգելդյանին, որն էլ ասաց, թե խնդիր չկա, վարկային հարց է. «Մի քիչ ուշացումներ ունեմ, այլ բան չկա»,- պատասխանեց նա:




Լրահոս