Հայաստանում կոնյակի գինը կբարձրանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գինի եւ կոնյակ արտադրողները հայտնվել են դժվարության մեջ. կոնյակի արտադրության ոլորտը խստացվել է կեղծ կոնյակ չարտադրելու նպատակով: Պաշտոնապես կոնյակի, գինու արտադրության ծավալները այս տարվա հունվար-սեպտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ զգալի նվազել են` 4.6 տոկոսով: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա 9 ամիսներին արտադրվել է 20 մլն 164 հազար լիտր` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 21 մլն 134 հազար լիտրի դիմաց:

Ըստ մասնագետների` կոնյակի եւ գինու արտադրության ծավալները դեռ շարունակելու են նվազել: Նրանց խոսքերով` անկումը պայմանավորված է քաղաքական իրողություններով: Սրա արդյունքում կբարձրանա արտադրանքի ինքնարժեքը, հետեւաբար վաճառքի գները: Ի դեպ, նշենք, որ կոնյակ տարվա ընթացքում մեկ անգամ է արտադրվում, իսկ արտահանումն իրականացվում է հիմնականում աշնան այս ամիսներին:




Լրահոս