«Լոս-Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ մտադիր է կարիերան շարունակել MLS-ում:
37-ամյա շվեդ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախպտեսված է մինչև 2019 թվականի դեկտեմբեր, սակայն մամուլում շրջանառվող նրա ծառայություններով հետաքրքրված են «Միլանը» և «Ռեալը».
«Ակումբը տեղյակ է իմ ցանկությունների և պահանջների մասին:Ղեկավարությունը շատ դրական է տրամադրված և շատ բարի է իմ նկատմամբ: Ակումբին հետաքրքրում են իմ և ընտանիքիս ցանկությունները: Սա այն ամենն է, ինչն ինձ հետաքրքրում է:
Այստեղ բոլորի հետ լավ հարաբերություններ ունեմ, այնպես որ՝ ես չեմ անհանգստանում: Բոլորն էլ տեղյակ են, որ եվրոպական ակումբները հետաքրքրված են իմ ծառայություններով, սակայն «Գելաքսին» ինձ համար առաջնահերթություն է: Ես այստեղ եմ և երջանիկ եմ այդ կապակցությամբ»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերել է ակումբի պաշտոնական կայքը: