Ուշագրավ փոփոխություններ ՀՀԿ-ում․ ինչու փոխարինեցին Կարեն Ավագյանին ու Հերմինե Նաղդալյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ի կանանց կառույցի ղեկավար Հերմինե Նաղդալյանի փոխարեն այդ պաշտոնում ընտրվել է ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, իսկ երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Ավագյանի փոխարեն ընտրվել է ՀՀԿ քաղաքական դպրոցի տնօրեն Հայկ Մամիջանյանը։ Այս մասինՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։

Նա նշեց, թե փոփոխությունները կապված են նրա հետ, որ կարիք կար նոր մոտեցումների։ Իսկ Վիգեն Սարգսյանն էլ Կարեն Կարապետյանի փոխարեն ընտրվել էր կուսակցության առաջին նախագահ։




Լրահոս