ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` Հայաստանի Հանրապետության տարածքում եթե գործատուն աշխատավարձը վճարում է արտարժույթով, ապա նա պատասխանատվության կենթարկվի՞, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ է ենթադրում դա:
Սամվել Պողոսյան (51 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Պողոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 165-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ 07.09.2009 թվականի N5 պաշտոնական պարզաբանման համաձայն` արժութային հարաբերությունները կարգավորող օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված պահանջները չկատարելը (մասնավորապես աշխատավարձի վճարում ՀՀ դրամով) առաջացնում է տուգանքի նշանակում խախտման գումարի չափով (բայց ոչ պակաս, քան 100,0 հազ. դրամի չափով):
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հնարավոր հետեւանքներից խուսափելու համար հորդորում ենք լինել հնարավորինս տեղեկացված:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: