Ռոման վերջնաժամկետ է ներկայացրել թիմի գլխավոր մարզչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն մոտ ժամանակներս կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից, տեղեկացնում է Football Italia-ն:

Ըստ աղբյուրի՝ «Ռեալին» (նոյեմբերի 27) և «Ինտերին» (դեկտեմբերի 2) պարտվելու դեպքում Դի Ֆրանչեսկոն կազատի իր զբաղեցրած պաշտոնը:

Հաղորդվում է, որ Դի Ֆրանչեսկոյի փոխարեն «Ռոման» կարող են գլխավորել Փոլ Սքոուլզը կամ Անտոնիո Կոնտեն:

Հիշեցնենք, որ 13 տուր անց «Ռոման» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը:




Լրահոս