40 արաբ բժշկի Հայաստանում կեղծ դիպլոմներ են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Իսրայելում 40 արաբ բժիշկներ են կալանավորվել, որոնք Հայաստանում տրված բժշկական կեղծ դիպլոմներ են ունեցել:

Իսրայելի ոստիկանությունը կալանավորել է 40 բժիշկների, դեղագետների եւ ստաժորների, որոնք Հայստանում ստացել են բժշկական եւ դեղագիտական ԲՈՒՀ-ի կեղծ դիպլոմներ: Իրավապահները հիմնավոր կասկածներ ունեն, որ դրանք անօրինական են, քանի որ վերահիշյալ 40 հոգին դիպլոմները ստացել են բժշկական ուսումնական հաստատությունները չավարտած:

Ըստ տեղեկատվության, նրանք ներկայացրել են այդ դիպլոմները և թույլտվություն ստացել աշխատել Իսրայելի տարբեր առաջատար բուժհաստատություններում: Բոլոր կալանավորվածները Իսրայելի քաղաքացիներ են, սակայն ազգությամբ արաբներ: Անգամ նրանցից մեկին ոստիկանությունը կալանավորել է Բարզիլայ կլինիկայում հերթապահության ժամանակ:




Լրահոս