Հակահեղափոխությունն անզիջում ու կատաղի պայքար է հայտարարել ազատություն նվաճած ժողովրդի դեմ. Լևոն Շիրինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտարարելով, որ հակահեղափոխությունն անզիջում ու կատաղի պայքար է հայտարարել ազատություն նվաճած ժողովրդի դեմ:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ընտրարշավի եզրափակիչ փուլում ընդգծված առանձնանում են և որպես խորքային պետություն(deep state) կազմակերպվում են 3-րդ Հանրապետության ճահիճի ուժերը, նույն ինքը հակահեղափոխությունը, որը անզիջում և կատաղի քաղաքական պայքար է հայտարարել ազատություն նվաճած ժողովրդի և հեղափոխության ծնունդ կազմակերպությունների դեմ` սևացնելով այն հեղափոխության կերտած իդեալները, որը սույն թվականի մայիսի 2-ին համամոլորակային ընդգրկումով մերժեց եսասիրական ու կորպորատիվ շահերից կառչած բռնապետության և նրա կերտիչներին։

Որպես խոսափող հանդես է գալիս աթարբեկյանների և ավիսների օրգանական ժառանգորդ, նեոբոլշևիկ Դավիթ Շահնազարյանը։ Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունը՝ որպես օրինական ծնունդը հեղափոխության և նրա նպատակների իրականացման առաջամարտիկներից մեկը, ցույց տալով Հայաստանի պետականության դեմ ծառացած ահավոր վտանգը, Հայաստանի գիտակից քաղաքացուն կոչ է անում իր քվեով մեկընդմիշտ պատմության ավգյան ախոռներ ուղարկել քրեաօլիգարխիկ համակարգի արթուն պահապաններին։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և նրա նախորդ ու ներկա մանկլավիկները տեղ չունեն Նոր Հայաստանի բարձրագույն իշխանության, այն է ՀՀ Ազգային ժողովի կազմում։

Հեղափոխության երթը և ժողովրդավարության հաթանակը Հայաստանում և համայն հայության գիտակցության մեջ անկասելի է։

Քանզի նոյյան առասպելական ճերմակ աղավնին բարեբեր լուրը ավետել է, իսկ ագռավը հանգրվանել է իրեն հատկացված տեղում»:




Լրահոս