Սա ՀՀ պատմության մեջ ամենաարդար ընտրությունն է լինելու. Արթուր Վանեցյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում 4/35 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հանուն ազատ Հայաստանի:

«Ես քվեարկել եմ այն Հայաստանի համար, որտեղ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ով պետք է լինի իր իշխանությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ այս ընտրությունները Հայաստանի պատմության մեջ լինելու են աննախադեպ ու արդար: Ըստ նրա՝ Հայաստանի քաղաքացիները դրանում մի քանի ժամից կհամոզվեն:

«Հայաստանում օպերատիվ իրավիճակը վերահսկվում է, առայժմ արտառոց դեպքեր չեն եղել: Մեկ, երկու դեպք եղել է հոսանքազրկման հետ կապված, սակայն շատ արագ շտկվել է իրավիճակը: Ընտրակաշառքի մասին ոչ մի տեղեկություն չունենք, բոլոր ծառայությունները աշխատում են, եթե լինի դեպք՝ շատ արագ կարձագանքենք»,-ասաց Արթուր Վանեցյանը:




Լրահոս