Սպիտակ քաղաքի մեծ մասը հոսանքազրկված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչները ահազանգել են ArmLur.am-ի խմբագրություն եւ հայտնել, որ քաղաքի մեծ մասը հոսանքազրկված է: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ էլեկտրաէներգիան անջատվել է ուղիղ ժամը 20.00-ին: Այս խնդրի առնչությամբ «Հայաստան էլեկտրական ցանցեր» ընկերության տեղեկատուից հայտնեցին, որ վթարային անջատումներ են եղել:

Ըստ աշխատակցի`ընդհանուր ենթակայանից է անջատվել էլէներգիան եւ միտումնավոր ոչինչ չկա: Այժմ աշխատանքներ են տարվում խնդիրը կարգավորելու ուղղությամբ:

Ոստիկանությունից վերոնշվածի վերաբերյալ հայտնում են, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանով անմիջապես Սպիտակ քաղաքում ուժեղացվել է հսկողությունը, և բոլոր ընտրատեղամասերի մոտ ոստիկաններ են հերթապահում:




Լրահոս