Կոյուղաջրերի գործը պատուհաս է դարձել իրավապահների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է 2018 փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործի քննությունը: Գրել էինք, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում միջադեպի արդյունքում ծեծի ենթարկված Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանը դիմել է նախաքննական մարմին եւ իր տված բոլոր ցուցմունքները հետ վերցրել: Սակայն անկախ այս հանգամանքից` քրեական գործը չի կարճվել:

Ավելին` այն պատուհաս է դարձել իրավապահների համար: Բանն այն է, որ գործով բացի Մարինա Խաչատրյանից այլ անձինք էլ են ցուցմունք տվել, եւ հիմա նրանց որոշ մասը, այդ թվում՝ ԵԾ ավագանու նախկին անդամները, չեն հետաքրքրվում գործով, ցուցմունք չեն տալիս, նաեւ չեն ասում՝ պնդում են իրենց բողոքը, թե ոչ, ուստի քրեական գործ մնացել է այսպես օդից կախված:




Լրահոս