Հույս ունեմ, որ Նանուշյանը Միլանից ցավակցական հեռագիր կուղարկի այսօր ջրծաղիկից կյանքից հեռացած 9-ամյա բալիկի ծնողներին․ Մարինա Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ գրված էր՝ «Միլանի իմ հանգիստը հովանավորվում էր …. մի անձի կողմից, ով վիրավորել էր ինձ ու դատարանի որոշմամբ վիրավորանքի համար փոխհատուցել:

Հետևաբար` մի վիրավորեք մարդկանց, թե չէ հետո կարող եք անակնկալի գալ, հետո էլ` տխրել»: Կից տեղադրել է նկար, որտեղ երևում է, որ նյարդավիրաբուժ Մարինա Խաչատրյանը հրապարակավ ներեղություն խնդրում նախարարի տեղակալից:

ArmLur.am-ը կապ հաստատեց նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանի հետ՝ լսելու իր մեկնաբանությունը այս իրավիճակի մասին.

«Ես համարում եմ, որ սա մեր ամբողջ կյանքի, մեր Հայաստանի տրադիցիայի մի փոքր մասն է, որովհետև սույն տիկինը ինձ համար գոյություն չունի, ինքը ինձ համար ոչ պաշտոնյա է, ոչ ինչ-որ կերպար է ինձ համար: Ինքը վիրավորել է իմ բժշկական հանրությանը, ես պաշտպանել եմ բժշկական հանրության շահը, որովհետև ոչ ոք չի կարող իրեն վերապահել զրկել բժիշկներին լիցենզիայից, այդ մարդիկ իր դուրը գան, թե չգան, լկտի ձևով արտահայտվեն բժիշկների հասցեին և ցանկացած մեկը դա կլինի ձեր նշած անձը, կլինի ավելի բարձրաստիճան պաշտոնով մեկը, կլինի սարի չոբան, ով ուզում է լինի, իմ սպիտակ խալաթը կրող բժշկական հանրության մասին, ոնց էլ վատ արտահայտվի պատասխան է ստանալու նույն կերպ կամ ավելի կոշտ»:

Նրա խոսքով՝ Լենա Նանուշյանի մասին չէ խոսքը, այլ խնդիրը դատական համակարգի մեջ է, դատավորները գտնում են, որ կարելի է վիավորել, ինչ-որ մասնագիտական հանրության և նա այս պարագայում չի խուսափում տվյալ դատավորի կերպարով վիրավորել դատական հանրությանը:

Մարինա Խաչատրյանը չի պատրաստվում որևէ բան անել: Նրա խոսքով՝ դատարանը օրենքի խախտումով վճիռ կայացրել է․

«Ներկայիս ԲԴԽ-ին պիտի դիմե”մ իր ԲԴԽ նախագահով, այս դատավորին պիտի դիմե”մ այս իշանության օրոք, ո՞վ են իրենք:

Իրենք իրենց պատասխանը ու պատիժը կստանան որոշ ժամանակ անց, որովհետև բոլորն էլ լավ գիտակցում են, որ ամեն ինչ անցողիկ են և՛ լավը, և՛ վատը, իրենք բոլորը կորցնելու են իրենց պաշտոնները, իրենք կանգնելու են ոչ միայն հայկական այլ նաև միջազգային դատարանի առաջ (ես այդ ամենը հոգալու եմ), ուղղակի հիմա իմ հայրենիքն է վտանգի մեջ, իմ հայրենիքն է կանգնած գոյաբանական խնդրի մեջ ու ես հիմա նման փոքրիկ կերպարներին անդրադառնալուն իմ ժամանակը չեմ տրամադրի»,-ասաց նա:

Մարինա Խաչատրյանն ի պատասխան նրան, որ Լենա Նանուշյանը դատարանում ստացած փոխհատուցման գումարով մեկնել է Միլան ասաց.

«Այսօրվա պաշտոնյանները փաստացի իմ ձևակերպմամբ իրենց ապօրինի ձևով ստացած գումարները ծախսում են հաճույքների վրա, դա իրենք չեն մարսելու: Հույս ունեմ, որ Նանուշյանն իր մեջ խղճի պատառիկներ կգտնի ու Միլանից ցավակցական հեռագիր կուղարկի այսօր Երևանում ջրծաղիկից մահացած 9-ամյա բալիկի ծնողներին»:

Հիշեցնենք, որ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանը 2021 թվականին երեք հրապարակման միջոցով վիրավորական արտահայտություններ է գրել փոխնախարար Լենա Նանուշյանի հասցեին:

Նանուշյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով դատական վճռին, գրել է. «Կովիդ վակցինացիայի ընթացքում Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմի հանդեպ հնչած վիրավորանքների պակաս չենք ունեցել: Ով տեղից ելնում, որոշում էր անձնական վիրավորանք հասցնել, այնինչ գիշեր-ցերեկ անում էինք մեր գործը՝ մարդկանց կյանքեր փրկելու համար: Այս դատավճիռը, մանավանդ՝ 1 մլն փոխհատուցումը, հուսամ կսթափեցնի որոշ մարդկանց, որոնք մտածում էին, թե իրենց կարելի է մարդկանց պատվի ու արժանապատվության հետ խաղալ՝ անպատիժ մնալով: Շնորհակալություն փաստաբանիս ու իր թիմին արդարություն գտնելու ճանապարհին օգնելու համար»:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս