Վահագն Հարությունյանի մասով բողոքարկում կլինի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի նոյեմբերի 2-ի որոշումը՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին: Հիշեցնենք` Հարությունյանը մեղադրվում է մարտի 1-ի քրեական գործով ապացույցներ կեղծելու համար, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից փորձեց պարզել՝ արդյոք իրենք Վճռաբեկ դատարանում կբողոքարկե՞ն ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը: Ի պատասխան` դատախազության հանրային կապերի բաժնից պատասխանեցին, որ վերաքննիչ դատարանի որոշումն իրենք դեռ չեն ստացել, կստանան, կուսումնասիրեն, ըստ դրա՝ կորոշեն բողոք ներկայացնել, թե ոչ:




Լրահոս