Armenian text to speach

ՖՈՏՈ. Լարված իրավիճակ Արարատում. քաղաքացիները պահանջում են քաղաքապետի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Արարատ քաղաքի մի խումբ բնակիչներ հավաքվել են Արարատի քաղաքապետարանի դիմաց և պահանջում են քաղաքապետ Հայկ Հայկյանի հրաժարականը։

Ինչպես տեղից հայտնում է  shamshyan.com-ը, բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին, որ իրենք ստորագրահավաք են կատարել և այդ հարցով դիմել են անգամ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որպեսզի խնդիրը լուծվի արդարացիորեն՝ ի շահ քաղաքի բնակչության. «Մենք արդեն հոգնել ենք նման քաղաքապետ ունենալու «հաճույքից» և ուզում ենք այնպիսի քաղաքապետ ունենալ, ով, իրոք, արժանիքներ ունի և կմտածի իր բնակչի հոգսերի մասին, իսկ հոգսեր արարատցիներս շատ ունենք։ Իսկ քաղաքապետին նման խնդիրներով երբ դիմում ենք, հայտնվում ենք Արթին պապի օրը»։

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել այստեղ




Մամուլի Տեսություն

Լրահոս