Գինու և օղու շուկայում թանկացումներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում մեր հանրապետությունում թանկացումներ նկատվում են ոչ միայն լայն սպառման ապրանքների, այլեւ ալկոհոլային խմիչքների, մասնավորապես՝ գինու, օղու, գարեջրի շուկաներում։ Այսպես, ՀՀ վիճակագրական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գինու շուկայում միայն նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է 0.2 տոկոսի չափով թանկացում։ Գարեջրի ոլորտում նշված ժամանակահատվածում այդ թանկացումը կազմել է 0.1 տոկոս։

Իսկ ահա օղին թանկացել է 0.5 տոկոսով։ Ալկոհոլային այս խմիչքների շուկայում թանկացումներն անխուսափելի կլինեն։ Չէ՞ որ հարկային օրենսգրքով աճել են ակցիզային հարկի դրույքաչափերը։ Ըստ մասնագետների՝ պատճառը այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքի փոփոխություններն են։

Ինչպես հայտնի է, հարկային օրենսգրքի այս փոփոխությունները պայմանավորված են ԵՏՄ անդամ երկրների ընդհանուր մաքսային դրույքաչափերով։ Արդյունքում, խմիչքները շարունակելու են թանկանալ նաեւ հաջորդ տարի։ Նշենք, որ սպիրտային խմիչքների 1 լիտրի համար ակցիզային հարկը այս տարվա համար կազմել է 725 դրամ, բայց հաջորդ տարում այն կդառնա 835 դրամ, իսկ ահա 2020-ին՝ 960 դրամ։ Ասել է թե՝ թարգե՛ք խմելը։




Լրահոս