Թմրանյութ է ուղարկել զորամաս. մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Վանիկ Սողոմոնյանի դատավարությունը: Նա մեղադրվում է այն բանի համար, որ 2018թ. փետրվարի 19-ին կամ 20-ին հեռախոսազրույց ունենալով իր ընկեր, Տավուշի մարզում տեղակայված ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Արթուր Բունիաթյանի հետ` խոստացել է վերջինիս համար նրա ծառայության վայր թմրամիջոց ուղարկել:

Ըստ մեղադրանքի` Սողոմոնյանն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել 0.03 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց եւ 2018թ. փետրվարի 24-ին տաքսու վարորդ, Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ Պավել Գյուրջինյանի հետ Երեւան քաղաքից ուղարկել է Պաշտպանության նախարարության զորամաս Ա. Բունիաթյանին հանձնելու համար:

Վ. Սողոմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս