Քննչական կոմիտեի նախագահին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը նշանակվելուց հետո կադրային ջարդ է սկսել, եւ ազատված քննիչները հայց են ներկայացրել նրա դեմ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արկադի Օսիպյանը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով իրեն վերականգնել նախկին աշխատանքին: Նշենք, որ Արկադի Օսիպյանը 2017 թվականին եղել է Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գրիգորյանի դեմ դատական նման հայց ներկայացրել էր ՔԿ Արարատի մարզային վարչության նախկին պետ Գեւորգ Սիմոնյանը. նա էլ վիճարկում էր Քննչական կոմիտեի ղեկավարի՝ իրեն տրված նկատողությունը, որից հետո ազատվել էր աշխատանքից:




Լրահոս