
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին մեկնաբանել է աշխարհի ակումբային առաջնության ժամանակ «սերուցքայինների» չեմպիոնությունը.
«Մենք երջանիկ ենք, ֆուտբոլիստներն արժանի էին այս մրցանակին: Նրանք աշխարհի ակումբային առաջնության էին եկել մեծ աշխատանքի և հաղթանակներից հետո: Սա ակումբի, թիմի, ինչպես նաև նախկին մարզիչների ձեռքբերումն է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Զիդանին: Նման արդյունք դժվար կլինի կրկնել ապագայում»,- ասել է նա: