Հաղթելը մեզ համար անհրաժեշտություն էր. Սոլարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Սանտիագո Սոլարին խոսել է Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի՝ «Վալյադոլիդի» դեմ հաղթական հանդիպման (2-0) մասին:

«Հաղթելը մեզ համար անհրաժեշտություն էր։ Դժվարին պահերից հնարավոր չէ դուրս գալ հեշտ հաղթանակներով։ Սա ուժեղ մրցակցի նկատմամբ տոնած տանջալի հաղթանակ էր։ Սա կարևոր հանդիպում էր, որում մենք պայքարեցինք մինչև վերջին վայրկյանը։

Իհարկե, ես կցանկանայի, որ հաղթեինք 7։0 հաշվով և 3 գոլ շրջադարձ հարվածով խփեինք, սակայն ֆուտբոլն այդքան էլ հեշտ խաղ չէ»,- Սասել է նա։




Լրահոս